Միջազգային Հասարակություն 

«Ո՞ւմ տեղն ես քեզ դրել»․ Ռոբերտո Կավալլին հրապարակավ վիրավորել է կնոջ

Իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին վիրավորել է հայտնի նորաձևության բլոգեր 31-ամյա Կիարու Ֆերրանիին, ով Ինսթագրամի իր էջում ներքնազգեստով լուսանկար է հրապարակել:

«Դու գովազդում ես մարմինդ: Ո՞ւմ տեղն ես քեզ դրել: Դու պարզապես փողի մեքենա ես: Այն, ինչ դու անում ես, դրանում չկա ո՛չ սեր, ո՛չ անկեղծություն»,-գրել է Ռոբերտո Կավալլին:

Միևնույն ժամանակ Ֆերրանիի ամուսինը՝ իտալացի ռեփեր Ֆեդեզը, ծիծաղել է դիզայների կողմից արված մեկնաբանության վրա՝ պատասխանելով վերջինիս․ «Խնդրում եմ ասեք, որ սա ֆեյք է»:

Նշվում է նաև, որ սեպտեմբեր ամսին մեկ այլ իտալացի դիզայներ Ստեֆանո Գաբբան, ով հանդիսանում է նաև «Dolce & Gabbana» նորաձևության տան հիմնադիրներից մեկը, նույնպես վիրավորել է Կիարա Ֆերրանիին, նրա հարսանեկան զգեստն անվանելով էժանագին։

Նույն շարքից