Հայաստան Քաղաքական 

Պետրոս Մակեյանն ամեն առիթով խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը քցել է իրեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ամեն առիթով խոսում է այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քցել է իրեն և էլի մի քանի քաղաքական գործիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել թավշյա հեղափոխության կազմակերպման գործում:

Չնայած Մակեյանը, Ալբերտ Բաղդասարյանը և այլ քաղաքական գործիչներ ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել հեղափոխական գործընթացներին, սակայն այդպես էլ չեն հայտնվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կարիերան սկսել է Պետրոս Մակեյանի հետ՝ 2007թ. նրա հետ ստեղծելով «Իմփիչմենթ» դաշինքը և մասնակցելով խորհրդարանական ընտրություններին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից