Հասարակություն 

Գերմանիայի նախկին նախագահի կինը հարբած վիճակում մեքենայով բախվել է ծառին ու զրկվել վարորդական իրավունքից

Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի կինը՝ Բետտինան, հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկվել է վարորդական իրավունքից:

Deutsche Welle-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերին: Նախկին առաջին տիկինը հարբած վիճակում ավտոմեքենա վարելիս բախվել է ծառին: Վթարից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ:

Բետտինային 11 ամսով զրկել են վարորդական իրավունքից: Նա նաև ստիպված է եղել  խոշոր տուգանք վճարել:

Նույն շարքից