Հասարակություն 

Ռուսաստանում դաժան սպանության քննությունն ավարտվել է. Ձերբակալվածներից երկուսը հայ են

ՌԴ ՔԿ քննիչներն ավարտել են Մարինյան թատրոնի 93-ամյա աշխատակցուհու սպանության քննությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ պարբերականը:

Մարինյան թատրոնի աշխատակցուհու դին հայտնաբերվել էր 2017 թվականի նոյեմբերի 21-ին: Գործով ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի՝ Ռամզիկ Հակոբյանը և Սենիկ Նարոյանը, ինչպես նաև սպանված աշխատակցուհուն խնամող Գալինա Հուսեյնովան:

Քննության տեղեկություններով, Հուսեյնովային հաջողվել է խաբեությամբ մուտք գործել զոհի բնակարան, ինչից հետո ներս թողնել Նարոյանին: Իսկ Հակոբյանն այդ ընթացքում դրսում հետևել է իրավիճակին: Հանցագործները ծեծի են ենթարկել տարեց կնոջը, գողացել բանկային քարտը, առնվազն 130 հազար ռուբլի, նկար, ապա խեղդել իրենց զոհին:

Նույն շարքից