Քաղաքական 

Թուրքիան ԼՂ հիմնախնդրով մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել, սակայն գործընթացը ձախողվել է. Էրդողանի խոսնակ. ermenihaber

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում ՌԴ-ն մեծ դեր ունի: Քալընը  կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ հիմնված Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի պատճառով էլ  հիմնախնդիրը շարունակում է սառեցված մնալ:

Խոսելով արցախյան խնդրի լուծման հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին՝ Քալըն նշել է, որ Թուրքիան հիմնախնդրին վերաբերող մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել: Ըստ Քալընի՝ այդ հարցում սերտորեն համագործակցել են ռուս գործընկերների հետ, սակայն ինչ-որ ուժերի խառնվելու արդյունքում գործընթացը ձախողվել է:

Քալընը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին պետք է հանձնի հողերը, որոնք Բաքուն պահանջում է՝ հավելելով նաև, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի

Աղբյուր՝ Akşam

Նույն շարքից