Հասարակություն 

ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա սև ուրբաթի ժամանակ

ԱՄՆ Ալաբամա նահանգի առևտրի տներից մեկում անհայտ տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա սև ուրբաթի ժամանակ: Այս մասին հայտնում է  Associated Press-ը:

Տուժածների թվի և նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հայտնվում: Ինչ վերաբերում է հրաձիգին, նա տեղում վնասազերծվել է: Հանցագործության շարժառիթները հայտնի չեն:

WSFA 12 News-ն իր հերթին հայտնում է, որ հրաձգության արդյունքում տուժել է 4 մարդ:

Տեղի իշխանությունները հայտարարություն են տարածել՝ բնակիչներին խնդրելով չմոտենալ հանցագործության վայրին:

Նույն շարքից