Իրավական Հասարակություն 

Մանրամասներ՝ Արտաշատի խճուղում հնչած կրակոցների դեպքից

analitik.am

Նոյեմբերի 23-ին, ժամը 01.00-ին, Նորագավիթ, Արտաշատի խճուղու թիվ 85 հասցեի մոտից, վիճաբանության կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, 1985 թ. ծնված Դավիթ Ղ.-ին և 1996 թ. ծնված Գարիկ Հ.-ին:

Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին, ժամը 23.00-ին, նշված հասցեի մոտ Ռոբերտ Ա.-ն վիճաբանության ժամանակ իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է 1985 թ. ծնված Ռոման Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով նա աջ ականջի շրջանում վնասվածք է ստացել:

Գազային ատրճանակը վերցվել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից