Այսօր Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բնակիչները փակել են դեպի Երևան իջնող ճանապարհահատվածը: Գյուղի բնակիչները հայտնում են, որ գյուղում երկար ժամանակ է տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչև օրս չի կարողանում հայտնաբերել անասնագողերին։
Analitik.am-ի հետ զրույցում Պռոշյանի համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանն ասաց, որ այս պահին ոստիկանության աշխատակիցները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում անասնագողին հայտնաբերելու համար. «Վերջին անասնագողության դեպքը տեղի է ունեցել երեկ, և գողը կամ գողերը տարել են 5 խոշոր եղջերավոր անասուն, որոնցից ամեն մեկն արժեր 400-450 հազար դրամ»:
Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավարն ասաց, որ մանրամասների մասին կհայտնի ավելի ուշ: