Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե գնալու է արդյո՞ք արձակուրդ նոյեմբերի 26-ից, երբ մեկնարկի քարոզարշավը, ասաց, որ ԸՕ-ն նման պահանջ չի դնում: Փաշինյանը հայտարարեց, որ ինքն իր նախընտրական քարոզչությունը սկսել է 2007 թվականին, այն չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ զբաղվում է քաղաքական գործունեությամբ:
Հարցին, թե մարզերում ինչ տրամադրություններ է շոշափել, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ իր քաղաքական ուժի վարկանիշի մասով միայն դրական վիճակ է տեսել:
Փաշինյանը խոսեց նաև Հանրապետականների այն մեղադրանքների մասին, թե իրենց աջակիցներին հորդորում են զերծ մնալ նման քայլերից: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Հանրապետականը 20 տարի այնքան բան է արել, որ կարող են փողոցում չկարողանան քայլեն՝ միևնույն ժամանակ նշելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ապահոված է:
Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ընտրությունների ժամանակ որևէ ապօրինի լծակ չի օգտագործվելու:
Փաշինյանի խոսքերով, ժողովուրդն է որոշելու, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները: Եթե որոշվի, որ իրենք չեն լինելու իշխանություն, կհեռանան ու նույն ժպիտով Երևանի փողոցներում քայլելու են և ըստ անհրաժեշտության քարոզչություն են անելու: