Հայաստան Քաղաքական 

Ռոբերտ Քոչարյանը պետական պահպանության ենթական անձ է. Նիկոլ Փաշինյան

Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել էին, որ հիմա էլ հանդարտվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հանդարտվել են արդյո՞ք հայ-բելառուսական կրքերը և հավելելով, որ իր ասածը մնում է ու մնալու է ուժի մեջ:

Փաշինյանը խոսել է նաև Մանվել Գրիգորյանի մասին, ով, փաստաբանների խոսքերով,  կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի: Պատասխանելով լրագրողի հարցին, թե վենդետա՞ է իրականացվում՝ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ ամեն ինչ տեղի է ունենում հանրության աչքի առաջ. «Բոլորը համոզվա՞ծ են, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վենդետա տեղի չի ունենա, եթե նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվի: Համոզվա՞ծ եք: Խափանաման միջոցի հարցով դիմեք դատական ու քննչական մարմիններին: Մարդիկ կային նաև, որ գրավով ազատ են արձակվել, բայց հետո կալանավորվել են: Դա իրավական գործընթաց է: Ինչ վերաբերում է առողջությանը, կյանքին և այլն, եթե չեմ սխալվում, դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է և եզրակացություն է եղել, եթե անհամատեղելիության հարց լիներ, նա ազատության մեջ կլիներ»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, մասնավորապես՝ նրա անվտանգությանը, Փաշինյանը հայտարարել է, որ վերջինս պետական պահպանության ենթական անձ է և նրա անվտանգությունը պահպանվում է պետության կողմից:

Նույն շարքից