Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Հանրապետական» կուսակցության այն հայտարարությունների մասին, թե իրենցից բացի բոլորը կարող են լինել միայն գրպանային ընդդիմություն, ասաց, որ խորհուրդ է տալիս Հանրապետականներին գրպան բառը զգույշ օգտագործել:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» կուսակցության մասնակցությանն ընտրություններին, Փաշինյանը հայտարարեց, որ բոլորի մասնակցությանը վերաբերում է նույն կերպ, ժողովուրդն իր ընտրությամբ պետք է ասի իր խոսքը, իսկ իրենք երաշխավորում են ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը:
Փաշինյանը խոսեց նաև «Իմ քայլը» դաշինքի կարգախոսի, մասնավորապես դրա տարբերակներից մեկի՝ «Նիկոլ վարչապետ»-ի մասին՝ նշելով, որ այս ընտրություններն ինչ-որ առումով նաև վարչապետի ընտրություններ են, հետևաբար կարող են լինել նաև վարչապետի թեկնածուների մասին:
Հանրապետականի կարգախոսի մասին, Փաշինյանը լռեց. «Ավելի լավ է բան չասեմ, թե չէ վարչական ռեսուրսն ահավոր կչարաշահեմ»: