Հայաստան Քաղաքական 

Սփյուռքի նախարարը բացառում է, որ իր ժամանակ չարաշահումներ եղած լինեն

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ հայրենադարձության մասին ռազմավարություն են մշակում: Նա նշեց, որ Հայաստան հիմնականում վերադարձել են ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից: Ինչ վերաբերում է սիրիահայերին, նա ասաց, որ Երևանի դպրոցներում սովորում է 460 սիրիահայ երեխա, մանկապարտեզներում՝ մոտ 90 երեխա:

Հայրապետյանը խոսեց նաև այն մասին, որ ՀՀ նոր կառավարությունը մոտեցում է փոխել՝ որդեգրել է ոչ թե Հայաստանակենտրոն մոտեցում, այլ սփյուռքին աջակցելու, պատմության մեջ առաջին անգամ Սփյուռքի նախարարությունը տեսակապ է ունեցել Ուրուգվայի և Դելիի հայ համայնքի հետ, որը մեծ ոգևորություն է առաջացրել:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այս ավանդույթը շարունակվելու է:

Ինչ վերաբերում է նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից արված չարաշահումներին, եթե եղել են այդպիսիք, Հայրապետյանն ասաց, որ արդեն իսկ կայացած փաստ է, որ չարաշահումներ եղել են.« Մոտ 100 միլիոն դրամի չափով չարաշահումներ են եղել, եթե նախկին նախարարն իմացել է, խնդիր է, եթե մի քանի հարյուր հազար բյուջե ունեցող նախարարությունում մոտ 100 միլիոն դրամ են չարաշահում ու նախարարը չի իմանում, դա նորից խնդիր է»:

Նա հայտարարեց, որ իր օրոք անհնար է չարաշահումներ լինեն:

Նույն շարքից