Առողջապահություն Հասարակություն 

Մեկնարկում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթը

analitik.am

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, միանալով ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան նոյեմբերի 23-ից 30-ը և դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ, «Դրական մարդկանց հայկական ցանց սոցիալական հասարակական կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, «Հայկական կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հետ համատեղ Երևանում և մարզերում անցկացնում է հանրային միջոցառումներ:

Միջոցառումները նպատակ ունեն բարձրացնելու ՄԻԱՎ վարակի և հեպատիտների վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը, շեշտադրելու պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնելու վարակման վտանգները:

Հանրային միջոցառումների ընթացքում ցանկացողները հնարավորություն կունենան անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն, որը կուղեկցվի խորհրդատվությամբ: Հետազոտության պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում:

Գաղտնիությունը երաշխավորվում է: Հետազոտությունը և խորհրդատվությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները:

Հանրային միջոցառումների ժամանակցույցը՝ այստեղ:

 

Նույն շարքից