Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հեղափոխական ձայների տերը Նիկոլ Փաշինյանն է. Էդմոն Մարուքյան

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ԵԼՔ դաշինքի մաս կազմող ուժերը հանդիպումններ ու քննարկումներ են ունեցել միասին աշխատանքը շարունակել-չշարունակելու հարցով: Քննարկումներն ընդհատվել են Երևանի ընտրությունների ժամանակ, իսկ դրանից հետո թեման փակվել է: Այս մասին հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Հանրապետություն կուսակցության հետ բանակցություններին, Մարուքյանը հայտնեց, որ քննարկել են մեկ կուսակցության կազմով ընտրություններին գնալու հարցը, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել և որոշել են առանձին մասնակցել ընտրություններին, որից հետո Հանրապետություն կուսակցությունը դաշինք կազմեց Ազատ դեմոկրատների հետ, ինչը ԼՀԿ նախագահը ողջունում է ու հաջողություն մաղթում:

Մարուքյանի հաշվարկներով, Հանրապետական կուսակցությունը չի անցնելու խորհրդարան: Նա չի բացառում, որ կարող է սխալվել, սակայն վստահ է, որ ստորին շեմը հաղթահարելու խնդիր ունենալու է ՀՀԿ-ն:

ԼՀԿ նախագահի խոսքերով, հեղափոխական ձայների տերը Նիկոլ Փաշինյանն է, որևէ մեկը չպետք է հավակնի այդ ձայներին: Ինչ վերաբերում է իրենց, ապա իրենք չեն հավակնում դրանց, դա չեն արել նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ու իրենց ձայներն այն ժամանակ հեղափոխական չեն եղել:

Նույն շարքից