Հասարակություն Բարի օր 

Արայիկ Հարությունյանը հերքում է

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ գործող իշխանությունները չարաշահում են վարչական ռեսուրսը:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության պատագամավոր Արմեն Աշոտյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ահազանգեր է ստանում դպրոցներում իրականացվող հավաքագրումների մասին: Աշոտյանի խոսքերով, իրեն տեղեկացնում են, որ Երևանի հատկապես կենտրոնի դպրոցներում մարդկանց հավաքագրում են նոյեմբերի 24-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի երթին մասնակցելու համար:

Analitik.am- ի հետ զրույցում ԿԳ նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ դպրոցներում քաղաքական որևէ թեմայի վերաբեյալ խոսք լինել չի կարող, ուր մնաց երթին մասնակցելու մասին:

Նույն շարքից