Հասարակություն 

Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 20708 զանգ, 477 դեպք-պատահար, որից 81-ը՝ արտակարգ բնույթի

Նոյեմբերի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

Քննարկելով Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացակարգերը՝ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ կազմակերչական աշխատանքների վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «ԱՌՆԱՊ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից նոյմբերի 25-ից 26-ը Աղվերանում կազմակերպվող «Արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնություն» թեմայով հրահանգչային դասընթացին առնչվող հարցերը: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաև ՓԾ մարզային ստորաբաժանումների անձնակազմի՝ տարեկան բուժզննումը տեղերում անցկացնելու և դրա ժամանակացույցին վերաբերող հարցերը:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել են 20708 զանգ, 477 դեպք-պատահար, որից 81-ը՝ արտակարգ բնույթի:

Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը տվեց համապատասխան հանձնարարականներ: Հանձնարարվեց խիստ հսկողություն սահմանել փրկարարական ծառայողների արտաքին տեսքի և համազգեստի կրման կարգի նկատմամբ:

Նույն շարքից