Քաղաքական Միջազգային 

Թրամփը սպառնում է փակել Մեքսիկայի հետ սահմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է փակել Մեքսիկայի հետ սահմանն՝ անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե մենք հայտնաբերենք, որ գործը հասել է այնպիսի մակարդակի, որ մենք կկորցնենք վերահսկողությունը ... մենք կփակենք մուտքը դեպի մեր երկիր, մինչև չկարողանանք վերադարձնել (սահմանը) վերահսկողությունը»,-այս մասին հայտարարել է Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ փակելու են ամբողջ սահմանը․ «Մեքսիկան չի կարողանա մեքենաներ ուղարկել ԱՄՆ»:

Նույն շարքից