Հարավային Սուդանում 17-ամյա հարսնացուի համար կազմակերպված մրցույթն ավարտվել է, որի արդյունքում հաղթողը 500 կով, երկու մեքենա, երկու մոտոցիկլ, 10 հազար դոլար և մի քանի բջջային հեռախոս է տվել: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը:
Նշվում է, որ աղջիկը դարձել է վերջինիս իններորդ կինը, ով երեք անգամ ավելի մեծ է իրենից։
Հայտնի է նաև, որ մրցույթին մասնակցել է չորս թեկնածու, որոնցից մեկը եղել է նահանգապետի տեղակալը։ Մրցույթի արդյունքները հրապարակվել են ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչն օգտատերերի շրջանում առաջացրել է վրդովմունք։
Չնայած այն հանգամանքին, որ երեխաների ամուսնություններն օրենքով արգելված է, այս ավանդույթը գոյություն ունի Հարավային Սուդանում։ Վիճակագրության համաձայն, երկրում աղջիկների մոտ 40 տոկոսն ամուսնանում է մինչև 18 տարեկան: