Քաղաքական Միջազգային 

Թրամփը չի բացառել, որ կայցելի Աֆղանստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կարող է առաջին անգամ այցելել Աֆղանստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ-ի զինված ուժերի հետ հեռոուստաֆորումի ժամանակ հայտնել է զինվորականներին, որ կարող է տեսնվել նրանց հետ ԱՄՆ-ում կամ դրա սահմաններից դուրս․ «Միգուցե ես ձեզ հետ տեսնվեմ այնտեղ (Աֆղանստանում), երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն այս շաբաթ հայտարարել է նաև, որ կարող է այցելել «պատերազմական գոտի», առանց նշելու, թե որ գոտու մասին է խոսքը:

Նշվում է, որ պատերազմն Աֆղանստանում դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարը։ Ամերիկյան զորքերն այնտեղ գտնվում են 2001 թվականից: Վերջին տարիներին իրավիճակը վատթարացել է, «Թալիբան» շարժումը կրկին վերահսկում է երկրի տարածքի զգալի մի մասը:

Նույն շարքից