ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ պաշտպանում է Սաուդյան Արաբիային սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով՝ առաջարկելով մեղադրել ամբողջ աշխարհին լրագրողի մահվան համար: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Լրագրողների հարցին, թե ով է մեղավոր հանցագործության համար, Թրամփը պատասխանել է. «Գուցե աշխարհը։ Սա շատ, շատ դաժան տեղ է»:
Բացի այդ, ըստ նրա, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանն ափսոսում է Խաշոգջիի մահվան կապակցությամբ․ «Նա ափսոսում էր նրա համար ավելի շատ, քան ես»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նշվում է նաև, որ սաուդցի լրագրողի սպանության գործում թագաժառանգի հնարավոր ներգրավումն ազդում է ամերիկյան աջակցությանը Սաուդյան Արաբիային, որը տարածաշրջանում հանդիսանում է ԱՄՆ-ի դաշնակիցը։
Հայտնի է, որ այս շաբաթ Թրամփը խոստովանել է, որ Մոհամմեդ բեն Սալմանը տեղյակ է եղել Խաշոգջիի սպանության մասին՝ ակնարկելով, որ մտադիր չէ նոր միջոցներ ձեռնարկել թագավորության դեմ: