Ռազմական Հասարակություն գլխավոր 

Պոլոնեզից մինչև ռմբակոծիչներ. Ինչ զենք և զինտեխնիկա է Բելառուսը վաճառել Ադրբեջանին /լուսանկարներ/

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Բելառուսը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է վաճառելու Ադրբեջանին: Սրանով պայմանավորված՝ 42.tut.by-ն կազմել է այն զենքի և տեխնիկայի ցանկը, որը բելառուսական կողմը վաճառել է Բաքվին:

Հարկ է նշել, որ երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը ձգվում է երկար տարիներ: Կնքվող պայմանագրերի գումարների մասին հիմնականում չի խոսվում, դրանք գաղտնի են պահվում: Սակայն կան վերլուծություններ, որ միայն վերջին 10 տարում Մինսկը Բաքվին վաճառել է 500 միլիոն դոլարի զենք:

Այսպես, 2005 թվականից հետո Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 153 միավոր Т-72 տանկ, 2008-2009 թվականներին թվով 12 Պիոն, 2009-2012 թվականներին 120 հաուբից, 11 միավոր Су-25 ռմբակոծիչ, երկու երկրները համատեղ արդիականացրել են Օսա զենիթահրթիռային համակարգերը, Ադրբեջանին մատակարարվել է «Бук-МБ», 10 միավոր  «Պոլոնեզ»:

Սա վաճառված զենքի և զինտեխնիկայի ամբողջական ցանկը չէ: Եղել են նաև գործարքներ, որոնց մասին շատ քիչ բան է հայտնի:

Фото: wikipedia.org / Urek Meniashvili
Фото: wikipedia.org
Фото: wikipedia.org/Kalabaha1969
Фото: mil.by
Фото: Минобороны Азербайджана
Фото: пресс-служба президента Азербайджана

Նույն շարքից