Ամերիկյան նավթային ֆյուչերսների շուկայում մահվան խաչ է ձևավորվել: Այսպես փորձագետներն անվանում են գրաֆիկի վրա հատուկ դիրքը: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, սա կարող է վկայել նավթի գնի հետագա անկման մասին:
Մահվան խաչ կոչվում է այն վիճակը, երբ կարճաժամկետ սողացող միջին գինն իջնում է երկարաժամկետ սողացող միջին գնից։
Հիշեցնենք, որ նավթը սկսեց էժանանալ հոկտեմբերի առաջին կեսից: Այդ պահից սկսված սև ոսկու գինը գրեթե 1/3-ով անկում է ապրել: