Մայամի Դեյդի խանութներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում երկու զոհ և երկու վիրավոր կա: Այս մասին հայտնում է Miami Herald-ը:
Միջադեպը տեղի է ունեցել սև ուրբաթի ժամանակ: Հարձակման շարժառիթների և հանցագործի ինքնության մասին տեղեկություններ չեն հայտնվում:
WSVN-ն իր հերթին հայտնում է, որ զոհերից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ: Վիրավորների վիճակի մասին տեղեկություններ չկան: