Հասարակություն գլխավոր 

Երբ երթ է անում «դուխով» վարչապետը. Փաշինյանի քայլերթը մեկնարկեց /ուղիղ միացում/

Նոր-Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթը: Այն, ինչպես վարչապետի պաշտոնակատարն ու նրա թիմակիցները հայտնում են, չունի քաղաքական ենթատեքստ և երթ է քայլելու համար:

Հանրապետականներն արդեն հասցրել են դատապարտել Փաշինյանի այս քայլը:

Նշենք, որ երթի մասնակիցները ծածանում են Իմ քայլը դաշինքի դրոշները:

Երթի առաջին շարքերում են մարզպետները, ԵԼՔ-ի ՔՊ-ական պատգամավորները, նախարարները, Լուսավոր Հայաստան կուսակցությունը լքած ու Փաշինյանի միացած Հայկ Կոնջորյանը և այլ գործիչներ:

Հիշեցնենք, որ Հայաստանում նոյեմբերի 26-ին մեկնարկելու է քարոզարշավը:

Նույն շարքից