Հայաստան Քաղաքական 

Բաց նամակ Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում բնակվող բնակչությանը

Բաց նամակ Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում բնակվող բնակչությանը վարկանիշային ընտրակարգով այդ տարածքում մեծամտորեն առաջադրված թեկնածու Արամ Սարգսյանից

Ընդամենը 12 օրյա ընտրարշավի խիստ կարճության պատճառով, երբ բոլոր մարզերում պիտի հասցնենք լինել և «Մենք»-ի տեսակետները ներկայացնել, որոշել էի, որ բոլորիդ անձնական նամակ եմ գրելու: Գրելու էի մեր ծրագրի, ընտրություններին մասնակցող 10 ուժերի ու մեր տարբերությունների, մեր նպատակների ու երազանքների մասին, բայց պարզվեց, որ Հայփոստը բոլորիդ այդ նամակները մինչև ընտրությունները հասցնել չի կարող: Հետևաբար հրավիրում եմ ձեզ դեկտեմբերի 7-ին ժամը 17-ին Գայի արձանի հարակից հրապարակ:

Պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին ու պատմել` ինչպես ենք տեսնում բոլորիս կյանքը մի քիչ լավացնելու, բոլորիս համար` քայլ առ քայլ արժանապատիվ ու արժանավայել ապրելակերպի հասնելու, Հայաստանն` առաջինը դարձնելու հնարավորությունը:

Արամ Սարգսյան

«Մենք» դաշինք

Նույն շարքից