Նոյեմբերի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ֆինանսների նախարար է նշանակել Օլգա Մարկարովային: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Մարկարովայի թեկնածությանը կողմ է քվեարկել 242 պատգամավոր: Ընտրության համար բավարար է եղել 226 ձայնը:
Մարկարովան, ում հայրը հայ է, 2018 թվակականի հունիսից, երբ պաշտոնանկ արվեց Ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը, կատարում էր նախարարի պարտականությունները: