Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Ապօրինի քարոզչությո՞ւն. Փաշինյանի երթի մասնակիցները «դուխով» դրոշը փակցրել են շտապօգնության մեքենայի վրա

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաերևանյան երթը, որի երկարությունը կազմում է ավելի քան 25 կմ:

Արդեն հայտնել ենք այն մասին, որ երթի մասնակիցները ծածանում են ինչպես ՀՀ պետական, այնպես էլ «Իմ քայլը» դաշինքի դրոշները, ինչպես նաև դրոշներ, որոնց վրա գրված է «հեղափոխական», «դուխով» բառը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է տարածել՝ ցուցադրելով, որ վերանշյալ «դուխով» դրոշներից մեկը փակցված է շտապօգնության ավտոմեքենայի վրա:

«Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։

Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությո՞ւն։ Չէ, չենք լսել ....»,-գրել է Աշոտյան:

Նույն շարքից