Հասարակություն Բարի օր 

Փարիզում իրավիճակը լարված է. Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

Փարիզում ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել Ելիսեյան պալատում բողոքի ակցիա իրականացնողների դեմ, քանի որ վերջիններս փորձել են մոտենալ ցույցերի համար արգելված գոտի՝ Համաձայնության հրապարակ: Այս մասին հայտնում է BFMTV-ն:

«Դեղին բաճկոններ» անունը կրող շարժումն այսօր վաղ առավոտյան բողոքի ակցիա է իրականացնում Փարիզի կենտրոնում: Ակցիայի մասնակիցները բողոքում են վառելիքի թանկացման դեմ:

Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել այն պահին, երբ ցուցարարները փորձել են կոտրել ցույցերի համար արգելված գոտու ճաղավանդակները և մոտենալ կառավարության շենքին:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նույն շարքից