Հայաստան Քաղաքական 

Արթուր Բաղդասարյանը 10 տարի անց հասկացել է իր սխալը և ներողություն է խնդրում

Որևէ մեկը չի մեղադրում ու չի կարող մեղադրել մեզ գողության, թալանի, արյան մեջ, միշտ խոսում են միայն 2008 թվականին Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու մասին: Այսօր՝ հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքերով, սխալ են արել, որ կազմել են, ինքը ներողություն է խնդրում. «2008 թվականից 5 տարի հետո մենք հեռացանք: Եթե ՀՀԿ-ն ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն համագործակցել են մինչև 2018 թվականը, մենք հեռացել ենք 5 տարի առաջ: Բայց եկեք մտածենք, թե ինչ ենք արել 5 տարվա մեջ: Եթե մարդիկ երեխաներին անվճար ուղարկում են մանկապարտեզ, պետք է հիշեն ՕԵԿ-ին, եթե այսօր 82 հազար ընտանիք ստացել է ավանդները, պետք է շնորհակալություն հայտնեն ՕԵԿ-ին, եթե աղետի գոտու թեկուզ մասնակի վերականգնում եղավ, դա մեր ստորագրած քաղաքական հուշագրի արդյունքն է, ծնվող երեխային հատկացվող գումարների համար էլ պետք  է հիշել ՕԵԿ-ին, անվճար պոլիկլինիկաների, անվճար ծննդօգնության համար նույնպես: Սա եղել է կոալիցիայի գինը, որը մենք վճարել ենք: Թող հիմա ազգը որոշի՝ ճիշտ ենք արել, թե՝ ոչ»:

Նշենք՝ Բաղդասարյանը միշտ հայտարարել էր, որ կոալիցիա կազմել է արյունահեղությունից երկիրը փրկելու համար, իսկ թե երբ է հասկացել, որ սխալվել է, հայտնի չէ: Նա այդ մասին սկսել է խոսել միայն վերջին օրերի ընթացքում:

Նույն շարքից