Ռուսաստանը հարգում է այն սկզբունքը, որը կիրառելի է աշխարհում ցանկացած իրավական իրավիճակի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ հետաքննությունը:
Օժանդակության սկզբունքը ենթադրում է, որ խնդիրները լուծվում են առավել արդյունավետ մակարդակով:
«Մենք արձանագրում ենք, որ Սաուդյան Արաբիան շարունակում է հետաքննություն անցկացնել, համագործակցել Թուրքիայի իշխանությունների հետ: Մենք ցանկանում ենք, որ հետաքննության արդյունքները ներկայացվեն: Մտածել, թե ինչ կլինի հետո, անկեղծ լինեմ, դա իմ գործը չէ: Մենք սպասում ենք Սաուդյան Արաբիայի հետաքննության արդյունքներին, որոնք աշխատում են թուրքական կողմի հետ»,-ասել է Լավրովը՝ Հռոմում կայացած «Միջերկրածովյան. հռոմեական երկխոսություն» գիտաժողովի ժամանակ՝ հավելելով, որ նախընտրում են հարգել այն սկզբունքը, որը կիրառելի է աշխարհում ցանկացած իրավական իրավիճակում: