Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակեն պաշտոնավարել: Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշնյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր առավոտյան համաերևանյան երթ է սկսել, որն ավարտվելու է Հանրապետության հրապարակում: Այս պահին երթն արդեն գտնվում է Եռաբլուրի մոտ:
Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարական համակարգից հրաժարվելուն, Փաշինյանն ասաց, որ այդ մասին դեռ չի մտածում, սակայն լիազորությունների վերաբաշխում հնարավոր է, մասնավորապես՝ վարչապետի և խորհրդարանի միջև, սակայն այնպես, որ իշխանության կառուցվածքը չփոխվի: