Հասարակություն գլխավոր 

Բռնի ուժով բերման ենթարկեցին իմիջ ստուդիո. Տիկին Զոհրաբյանը կատակում է իր իմիջի փոփոխության մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կտրուկ փոխել է իմիջը: Ֆեյսբուքյան օգտատերերը հատկապես երեկ ակտիվ քննարկում էին տիկին Զոհրաբյանի արտաքին տեսքը՝ հիմնականում դրական արտահայտվելով փոփոխությունների մասին:

Analitik.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ վերջին ժամանակներում անընդհատ մտածում էր մազերի գույնի և սանրվածքի փոփոխության մասին. «Քանի որ շատ պահպանողական եմ, համարձակություն չունեի նման բան անելու: Իմ շատ սիրելի ընկեր Վահագն անընդհատ համոզում էր փոխել սանրվածքս, բայց ես համառորեն դիմադրում էի, սակայն ընդամենն օրեր առաջ, իմ մյուս շատ սիրելի ընկեր Հռիփսիմե Առաքելյանը, ով նաև մեր կուսակցության կողմից ռեյտինգայինով առաջադրված թեկնածու է, երեկ բռնի ուժով բերման ենթարկեց իմիջ ստուդիո, և գրեթե բռնի ուժով փոխեցին իմ սանրվածքը, որն ինձ համար ամենապահպանողական հատվածներից էր»:

Մեզ հետ զրույցում տիկին Զոհրաբյանը նշեց նաև, որ իր ոճի փոփոխությունը կապ չունի ընտրություններում ձայներ ստանալու հետ. «Դա բացարձակապես կապ չունի ընտրարշավի հետ, ընդամենը մի փոքր պոզիտիվ և գեղեցիկ փոփոխություն է, որը շատ դրական տրամադրություն փոխանցեց շատերին: Ուրախ եմ, որ դա դուր է եկել շատերին, ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային մամուլն ու տարբեր պարբերականներ են անդրադարձել այդ փոփոխությանը»:

Տիկին Զոհրաբյանը կարծում է, որ իր ոճի փոփոխության արդյունքում դրական տրամադրություն փոխանցվեց շատերին, որի համար անձնապես շատ ուրախ է:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից