Ռուսաստանը հուսով է, որ Եվրամիության և նրա անդամ երկրների հետ հարաբերությունները կվերականգնվեն իսկական բարիդրացիության հիման վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև վերջին տարիների լարվածությունը Մոսկվայի ընտրությունը չէ:
«Մենք դեռևս կողմնակից ենք միասնական խաղաղությանը, հավասար և անբաժան անվտանգության ապահովմանը և ինչպես միշտ հանդես ենք գալիս Եվրասիայում տնտեսական համագործակցության լայն շրջանակ ստեղծելու օգտին, որը հաշվի կառնի բոլոր պետությունների շահերը»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Եվրոպայում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են Ռուսաստանի հանդեպ հակամարտության դիմակայության անարդյունավետությունը, որոնք ձգտում են պրագմատիկ քաղաքականություն վարել և չեն ցանկանում զոհաբերել իրենց քաղաքացիների բարեկեցությունը:
«Հուսով ենք, որ իմաստությունը, խելամտությունը, ի վերջո, կգերակշռեն, և մեր հարաբերությունները Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ կվերականգնվեն իսկական բարիդրացիության, ազնվության, կանխատեսելիության և անկեղծության հիման վրա», - ընդգծել է Լավրովը: