Միջազգային Հասարակություն 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն Իրաքի նախագահի հետ քննարկել է երկրի քաղաքական իրավիճակը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Իրաքի նախագահ Բահամ Սալեհին, ով հոկտեմբերի սկզբին այդ պաշտոնում ընտրվելուց հետո առաջին անգամ դուրս եկավ Մերձավոր Արևելքի սահմաններից:

Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ Իրաքում քաղաքական իրավիճակը դրական զարգացում է ստացել: Ընդ որում, ընդգծվել է միջազգային հանրության աջակցությամբ ձեռնարկված համատեղ ջանքերի կարևորությունը, որպեզի հաշտեցման գործընթացներում մարտահրավերներին պատասխաններ տրվեն:

Այս կապակցությամբ նշվել է, որ Իրաքում քրիստոնյաների պատմական ներկայությունը երկրի սոցիալական վիճակի վերականգնման հարցում նշանակալի դեր ունեն: Նաև կարևորվել է այն, որ քրիստոնյաները, որոնք նախկինում ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, կարող են վերադառնալ այնտեղ: Միևնույն ժամանակ, նրանց համար պետք է ապահովվի անվտանգությունը՝ ապագա Իրաքում:

Բացի այդ, կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում շարունակվող հակամարտությունները և սուր հումանիտար ճգնաժամը, ընդգծելով տարբեր էթնիկ և կրոնական համայնքների միջև երկխոսության անհրաժեշտությունը՝ վստահությունը և խաղաղ գոյակցությունը վերականգնելու համար:

Նույն շարքից