Հանրապետության հրապարակում ավարտվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթը: Հրապարակում Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխություն, որի արդյունքներով Հայաստանը դառնալու է տնտեսապես զարգացած, բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բարեկեցիկ երկիր, երջանիկ, ազատ, հզոր մարդկանց երկիր. «Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ, երջանիկ, հզոր Հայաստանում»:
Փաշինյանը խոսքի վերջում օդային պաչիկներ ուղարկեց բոլորին, հայտարարեց օրն ավարտելու մասին և հաջողություն մաղթեց:
Կային քաղաքացիներ, որոնք ցանկանում էին հանդիպել վարչապետի պաշտոնակատարի հետ, սակայն ծանր երթից հետո վերջինս չկատարեց խնդրանքը: