Դուբայի շեյխ Մոհամմեդ Բեն Ռաշիդ Ալ Մակտումը հայտարարել է, որ կօգնի ռուս զբոսաշրջիկ կնոջը, ով չի կարողանում հեռանալ երկրից։ Հայտնվում է, որ ռուս կնոջ մայրը մահացել է հիվանդանոցում, որտեղ էլ նրանից պահանջել են 15 մլն ռուբլի։
Հայտնի է, որ 57-ամյա Նատալյա Միխայլովան դստեր և երկու թոռների հետ մեկնել է Էմիրաթներ՝ հանգստանալու, սակայն այնտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, և բժիշկներն ախտորոշել են աորտայի պատռվածք, վիրահատությունից հետո, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Շեյխը հայտնել է, որ պատրաստ է օգնել ռուս կնոջը՝ մարդասիրությունից ելնելով։ Նա կվճարի բժիշկների պահանջած գումարը, որպեսզի Անաստասիան՝ մահացածի դուստրը կարողանա վերադառնալ տուն։ Նա նաև հայտարարել է, որ կհոգա հանգուցյալի և ընտանիքի անդամների տոմսերի ծախսերը։
Անաստասիան հայտնել է, որ իրեն դեռ չի հաջողվել մեկնել, սակայն երեխաներն ամուսնու հետ արդեն լքել են երկրի սահմանները։