Քաղաքական Միջազգային 

Հասան Ռոհանին կոչ է արել մահմեդականներին՝ միավորվել ԱՄՆ-ի դեմ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թեհրանում, շաբաթ օրը, կոչ է արել բոլոր մահմեդականներին համաշխարհային մասշտաբով համախմբվել Միացյալ Նահանգների դեմ՝ «հանցագործների համար կարմիր գորգ փռելու»փոխարեն: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ռոոհանին, Թեհրանում կայացած իսլամական միասնության մասին միջազգային համաժողովում, ելույթի ժամանակ մասնավորապես հայտարարել է, որ հնազանդվելով ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Արևմուտքին՝ կդավաճանեն մահմեդականությանը և տարածաշրջանում ապագա սերունդներին:

Ռոհանիի պնդմամբ, պետք է ընտրություն կատարեն, կամ հանցագործների առաջ կարմիր գորգ են փռում, կամ էլ դիմակայում են անարդարությանն ու հավատարիմ մնում իրենց «մարգարեին ու կրոնին»:

Նույն շարքից