Միջազգային Հասարակություն 

Մահացել է Նիկոլաս Ռոուգը

Իր կյանքի 91-րդ տարում մահացել է բրիտանացի ռեժիսոր և օպերատոր Նիկոլաս Ռոուգը։ Այս մասին հաղորդում է «Իռլանդական անկախ» թերթը։

Ինչպես լրագրողներին հայտնել է ռեժիսորի որդին, Ռոուգը մահացել է անցած ուրբաթ օրը՝ երեկոյան:

«Նա եղել է իսկական հայր․ <…> Օգոստոսին նա ընդամենը 90 տարեկան էր»,-ռեժիսորի որդու խոսքերը մեջբերում է թերթը։

Ռոուգի մահվան պատճառն անհայտ է:

Հայտնի է, որ Նիկոլաս Ռոուգը ծնվել է 1928 թվականին Լոնդոնում և իր կարիերան սկսել է որպես օպերատոր, այնուհետև մասնակցել է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», «Հեռու խելագարված ամբոխից» և այլ հայտնի ֆիլմերի նկարահանումներին: Նրա ռեժիսորական դեբյուտը դարձել է «Ներկայացում» ֆիլմը՝ Միք Ջագերի հետ, որն էկրաններին դուրս եկավ 1970 թվականին։

Նույն շարքից