Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը դատապարտել է երկրում տեղի ունեցած «դեղին բաճկոններ» անունը կրող շարժման բողոքի ակցիաները և ամոթանք է տվել նրանց, որոնց գործողությունների պատճառով տուժել են իրավապահ մարմինները, քաղաքացիները և լրագրողները:
«Շնորհակալ եմ մեր իրավապահ մարմիններին, նրանց քաջության և պրոֆեսիոնալիզմի համար: Ամոթ այն մարդկանց, ովքեր բռնություն են գործադրել այլ քաղաքացիների և լրագրողների նկատմամբ։ Ամոթ նրանց, ովքեր փորձել են ահաբեկել ընտրված պաշտոնյաներին»,-գրել է Մակրոնը թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ երեկ «դեղին բաճկոններ» անունը կրող շարժումը զանգվածային բողոքի ակցիա է իրականացրել Ֆրանսիայի ամբողջ տարածքում՝ վառելիքի գների բարձրացման դեմ։