ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արձակուրդ վերցնել: Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,-գրել է Փաշինյանը, ով ավելի վաղ ներկայացրել էր վաղվա ծրագիրը:
Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 26-ին մեկնարկում է քարոզարշավը, որը տևելու է 12 օր: