Միջազգային Քաղաքական 

Ռուսաստանը «սպառնալիք է» Եվրամիության համար․ Չեխիայի ԱԳՆ

Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաս Պետրշիչեկը Ռուսաստանն անվանել է «սպառնալիք» իր երկրի և այլ Եվրամիության անդամ պետությունների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նախարարի, Մոսկվան «իրական վտանգ» է ներկայացնում՝ ապատեղեկատվության տարածման և տարբեր հիբրիդային սպառնալիքների պատճառով: Միևնույն ժամանակ, նա չի նշել որևէ փաստարկ, որը հաստատում է ռուսական կողմի վտանգավորոթյունը:

Նրա խոսքերով, չեխական հետախուզական զեկույցները Ռուսաստանի հետ կապված պետք է շատ լուրջ ընդունել և Չեխիան պետք է ավելի արդյունավետ կերպով դիմակայի նմանատիպ սպառնալիքներին:

Նշվում է, որ Տոմաշ Պետրշիչեկը Չեխիայի արտաքին գործերի նախարար է դարձել հոկտեմբերի կեսերին: Նրա հռետորությունը Մոսկվայի վերաբերյալ էականորեն տարբերվում է չեխական իշխանությունների այլ ներկայացուցիչների դիրքորոշումից:

Իսկ երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Ռուսաստանին սպառնալիք չի համարում և հույս է հայտնել, որ պետությունների միջև հարաբերությունները կկարգավորվեն: Միևնույն ժամանակ, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմմանը բազմիցս ուշադրություն է հրավիրել Կրեմլի հետ փոխգործակցության կարևորությանը և դեմ է արտահայտվել հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ:

Նույն շարքից