Քաղաքական Միջազգային 

Լատվիան խստորեն դատապարտում է ռուսական ագրեսիան` Դոնբասում

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը հայտարարել է, որ Մոսկվան քայլեր չի ձեռնարկում Դոնբասում հակամարտությունը չեզոքացնելու համար, հետևաբար՝ դրա դեմ պատժամիջոցները պետք է երկարացվեն:

«Լատվիան խստորեն դատապարտում է ռուսական ագրեսիան՝ Դոնբասում: Ցավոք սրտի, Մոսկվան քայլեր չի ձեռնարկում։ Ազովի ծովի շրջափակումը Ռուսաստանի հերթական ապակառուցողական տարածաշրջանային քաղաքականության ևս մեկ ապացույց է»,-ասել է Վեյոնիսն՝ Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի հետ Կիևում կայացած հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով, Լատվիան նաև աջակցում է Դոնբասում ընտրությունների չճանաչման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ՝ ԵՄ դիրքորոշումը․ «Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները պետք է շարունակվեն այն պահից, երբ լիովին կիրականացվեն Մինսկի պայմանավորվածությունները»,-ասել է Լատվիայի նախագահը: Նա հաստատել է Պորոշենկոյի այն հայտարարությունը, որ ինքը կայցելի Դոնբաս՝ նշելով, որ այնտեղ կլինի արդեն այսօր:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը պատժամիջոցների և Դոնբասում ընտրությունների հարցում իր աջակցության համար․ «Ես երախտապարտ եմ Լատվիայի նախագահին` հիմնարար և կառուցողական բանակցությունների համար: Շատ կարևոր է, որ մենք ունենք ընդհանուր մոտեցումներ Դոնբասում կեղծ ընտրությունների չճանաչման և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ընդլայնման վերաբերյալ», -ասել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը նաև իր գործընկերոջը պարգևատրել է Յարոսլավ Իմաստունի I աստիճանի շքանշանով:

Նույն շարքից