Ամերիկացի մի դպրոցական աղջկա կողմից մեքենայի վրա թողած գրությունը տարածվել է համացանցում և միլիոնավոր օգտատերերի կողմից արժանացել է հավանության։
Ինչպես նշել է թվիթերյան օգտատեր Էնդրյու Սիպովիչը, մի քանի օր առաջ նա գտել է իր մեքենան վնասված վիճակում, սակայն մոտակայքում ոչ ոք չի եղել, այնուհետև տղամարդը մեքենայի դիմապակու վրա գտել է մանկական ձեռագրով գրված մի նամակ։
Տեղի դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտուհին գրել է, որ իր դպրոցական ավտոբուսը բախվել է Սիպովիչի մեքենային, սակայն երբ ավտոբուսի վարորդը նկատել է՝ անիջապես հեռացել է դեպքի վայրից: Նշվում է նաև, որ աղջիկը նամակի մեջ գրել է ոչ միայն ավտոբուսի համարանիշը, այլ նաև մոտավոր նկարել է վթարի սխեման:
Սիպովիչը նշել է, որ դպրոցականից ստացված տեղեկությունների շնորհիվ նա կարողացել է խնայել բավականին մեծ գումար՝ մեքենայի վերանորոգման համար, և նա շնորհակալ է վերջինիս, նամակի համար:
Սիպովիչը հրապարակել է աղջկա նամակը թվիթերյան իր էջում, որը մի քանի օրվա ընթացքում հավաքել է մոտ 1,2 միլիոն լայք և ավելի քան 250 հազար մարդ կիսվել է այն իր էջում։
Shoutout to the anonymous 6th grader for saving me a couple thousand (Bus not drawn to scale) pic.twitter.com/7aNK10xSwX
— Andrew Sipowicz (@Andrew_Sipowicz) November 20, 2018