Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը պետք է սովորի ապրել պատժամիջոցների ռեժիմում․ Լավրով

Ռուսական տնտեսությունը պետք է սովորի ապրել պատժամիջոցների ռեժիմում և ոչ թե կախված լինի այն գործընկերներից, որոնք ապացուցել են իրենց անապահովությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը՝ իտալացի իր գործընկեր Էնցո Մուավերո-Միլանեզիի հետ բանակցություններից հետո:

«Մենք մեկ եզրակացություն ենք արել մեզ համար. Այն իրավիճակում, որտեղ քաղաքականացված որոշումները կայացվում են կամ Ռուսաստանին պատժելու կամ ինչպես ամերիկյան պատժամիջոցների դեպքում է մրցակիցներին թուլացնելու համար ․․․, մենք սովորել ենք ապրել այդ իրավիճակում։ Մենք սովորել ենք շատ առումներով ապրել այնպես, որպեսզի կախված չլինենք այն մարդկանցից, ովքեր ապացուցել են իրենց անապահովությունը որպես առևտրային և տնտեսական գործընկերներ»,-հայտարարել է Լավրովը:

Լավրովի խոսքերով, կան բավականին շատ երկրների շարք՝ ներառյալ Իտալիան, որոնք պատժամիջոցների ռեժիմը համարում են ոչ նորմալ․ «Մենք ողջունում ենք սա, բայց չենք կարող այս ոլորտում ձեռնարկել առաջին քայլերը մեր գործընկերների նկատմամբ։ Նրանք պետք է ինքնուրույն կողմնորոշվեն»,-ընդգծել է նախարարը:

Նույն շարքից