Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանում մեկնարկում է 12-օրյա քարոզարշավը, որի ընթացքում քաղաքական ուժերը կփորձեն քաղաքացիներին համոզել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը հենց իրենց պետք է ձայն տալ:
Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզչական թիմն Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նոյեմբերի 26-ին կլինի Սյունիքի մարզում։ Հանդիպումների գրաֆիկը հետևալն է․
10:00 Ագարակի մշակույթի տուն
11:00 Մեղրիի Գեղագիտական կենտրոն
13:00 Քաջարանի քաղաքապետարանի շատրվանների մերձակայք
14:30 Կապանի Մշակույթի պալատի դիմաց
18:00 Գորիսի մշակույթի տուն