«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրարշավը կմեկնարկի ժամը 11։02-ին Մաշտոցի պուրակից։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես տրվեց կեսգիշերին: