Կեսգիշերին Հայաստանում մեկնարկեց 12-օրյա քարոզարշավը: Քաղաքական ուժերը 12 օր ներկայացնելու են իրենց ծրագրերը, Հայաստանի զարգացման իրենց տեսլականը՝ փորձելով համոզել քաղաքացիներին, որ հենց իրենք են արժանի խորհրդարանում հայտնվելուն:
Քարոզարշավի մեկնարկը ֆեյսբուքյան իր էջում ազդարարեց նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, ում խոսքերով, պետք չէ խաբնվել կուսակցության սև-սպիտակ պաստառներին, անգամ՝ իր սև շապիկին, քանի որ Հանրապետականի քարոզարշավը լինելու է շատ գունեղ: