ԲՀԿ ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քարոզարշավը սկսելու է Սիսիանի տարածաշրջանի Սպանդարյան համայնքից: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:
Իր էջում տիկին Զոհրաբյանը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է զինվորական հագուստով, վառարանի մոտ նստած, կատու գրկած: