Առողջապահություն Հասարակություն Ֆեյսբուք 

Տարածե՛ք, թող բոլորն իմանան. Արսեն Թորոսյան

analitik.am

Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Տեղեկացնեմ, որ.

Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։

Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։

Նման տեսահոլովակների տարածումը ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչություն և լայքեր ապահովել։

Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ։

Եվ վերջապես, տարածե՛ք, թող բոլորն իմանան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյան

 

Նույն շարքից