ԱՄՆ զինվորականներն արցունքաբեր գազ են օգտագործել մի քանի ներգաղթյալի դեմ, ովքեր փորձել են մուտք գործել երկրի տարածք: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ նշելով, որ վերոնշյալ ներգաղթյալները եղել են այն քարավանից, որը փորձում էր մուտք գործել Միացյալ Նահանգներ:
Մեքսիկական Milenio TV-ն իր հերթին կադրեր է հրապարակել, թե ինչպես են ներգաղթյալները փորձում անցնել պատնեշի վրայով, սակայն ձախողվում են՝ հանդիպելով ամերիկյան ուժերի պաշտպանությանը: Տեղեկությունների համաձայն, պատնեշն անցնել փորձել է 500 ներգաղթյալ: Դա տեղի է ունեցել Տիխուանա շրջանում:
Ներգաղթյալների շրջանում զոհեր և վիրավորներ չկան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան իշխանությունները մոտ 6 հազար զինվորական են ուղարկել Մեքսիկայի հետ սահման, որպեսզի կանխեն Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների մուտքն ԱՄՆ: